Քոչարյանն ազատ արձակվեց․ Վերաքննիչը փոխեց խափանման միջոց կալանքը

Քոչարյանն ազատ արձակվեց․ Վերաքննիչը փոխեց խափանման միջոց կալանքը
Քոչարյանն ազատ արձակվեց․ Վերաքննիչը փոխեց խափանման միջոց կալանքը

Վերաքննիչ դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը երկու օր քննելուց հետո բավարարել է այն ու փոխել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Քոչարյանն ազատ է արձակվել։

Ռոբերտ Քոչարյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող՝  2008թ․Մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Հուլիսի 27-ին դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Պաշտպանական կողմը պնդում է, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: 

«Դատարանը հրապարակեց որոշման եզրափակիչ մասը և հայտարարեց, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է», –  լրագրողներին ասել է Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:

Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանից բացի ՀՀ քրեական օրենսգրքի նույն՝ 300.1-ին հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ Յուրի Խաչատուրովը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել և վերադարձել Մոսկվա:

Մարտի 1-ի գործի շրջանակում արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանք է առաջադրվել նաեւ 2008թ. դեպքերի ժամանակ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանին:   Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: