Այսօր մարդու իրավունքների պաշտպանության օրն է

Այսօր մարդու իրավունքների պաշտպանության օրն է, հայտնում է Հայաստանում ԵՄ գրասենյակը։

1948 թվականին ՄԱԿ-ն ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:

Այս տարվա միջոցառումներն անցկացվում են «Հավասարություն» խորագրի ներքո և վերաբերում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առաջին հոդվածին․ «Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով»։

ՀՀ-ում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ուժի մեջ է մտել 2002 թվականին։