Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից

Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից
Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից

Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալված ԴԱՀԿ ծառայության նախկին պետ  Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան ստանալու համար հիմքեր ունի։  Այս մասին, ըստ Այս մասին ըստ Factor.am-ի  Ռունա պարբերականին հայտնել է Պողոսյանի փաստաբան, Կարելիի Փաստաբանների պալատի նախագահ Միխայիլ Յամչիտսկին: «Դիմումն արդեն պաշտոնապես ներկայացվել է, պատշաճ կերպով ձևակերպվել: Քաղաքացիական ապաստանի տրամադրման մասին որոշումն ընդունում է ՌԴ Նախագահին առընթեր հանձնաժողովը: Իմ կարծիքով՝ դրա համար հիմքեր կան: Իր հայրենիքում Միհրան Պողոսյանին քաղաքական դրդապատճառներով հետապնդում են»,-նշել է Միխայիլ Յամչիտսկին։ 

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարել էր, որ ՌԴ դատարանը բավարարել է միջնորդությունը, եւ Միհրան Պողոսյանը կարտահանձնվի ։

«Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում այսօր ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով կալանավորելու Միհրան Պողոսյանին՝ ՀՀ-ին հանձնելու հարցը քննարկելու նպատակով»,-նշել էր Գոռ Աբրահամյանը: