«Լարվածության վտանգը միշտ էլ կա, լարված է, բայց մենք բոլորս պետք է պայմանավորվենք, որ նման բան ՀՀ-ում տեղի չի ունենա»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե երկրում լարվածության վտանգ կա՞։ «Այդ վտանգը միշտ էլ կա, լարված է, բայց մենք բոլորս պետք է պայմանավորվենք, որ նման բան ՀՀ-ում տեղի չի ունենա։ Ամենակարևորը, որ հանդարտ ենք բոլորս, մենք Հայաստանի ներսում թշնամի չունենք։ Սա ամենակարևոր արձանագրումն է։ Բայց հարցեր կան, որ պետք է քննարկել անպայման»,- պատասխանեց նա։

Հարցին, թե Զինված ուժերն ո՞ւմ են ենթարկվում այս պահին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Զինված ուժերը ենթարկվում են ՀՀ ժողովրդին և Զինված ուժերը ենթարկվում են վարչապետին։ Այլ տարբերակ չի կարող լինել»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հեղաշրջման վտանգը մեծ հաշվով կառավարելի է։ Նա նաև նշեց, որ մտավախություն չունի, թե ԱԱԾ-ն ու ոստիկանությունը կմիանան Գլխավոր շտաբին։