Հայաստանը ՄԱԿ-ի կլիմայական հարցերով գագաթաժողովում ներկայացնում է կլիմայական ֆինանսավորման նորարական մեխանիզմը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում կմեկնարկի կլիմայական հարցերով գագաթաժողովը, որին մասնակցում են 193 երկրների ղեկավարներ կամ շրջակա միջավայրի նախարարներ:

Հայաստանի Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ևս մասնկացում է գագաթաժողովին:

Զարգացող երկրների գործողություններին օժանդակելու նպատակով զարգացած երկրները պարտավորվել են սկսած 2020 թվականից տարեկան 100 միլիարդ ԱՄՆ դոլար հատկացնել կլիմայական հարցերի ֆինանսավորման համար։

Հայաստանը կլիմայական գագաթաժողովին ներկայացնում է մեր երկրի կողմից մշակված կլիմայական ֆինանսավորման նորարական մեխանիզմը, որի միջոցով համադրվել են մի կողմից երկրի արտաքին պարտքի գծով պարտավորությունները, մյուս կողմից՝ Փարիզյան համաձայնագրի ներքո զարգացած երկրների պարտավորությունների շրջանակը։

Վերոնշյալ մեխանիզմը Հայաստանում հաջողությամբ փորձարկելու դեպքում կարող է կիրառվել այլ զարգացող երկրների կողմից ևս, իսկ Հայաստանը կարող է հանդես գալ որպես գործառնական և համակարգող երկիր։

Մեխանիզմի մշակման ժամանակ առանձնացվել են երեք առաջնային ծրագրեր, որոնցից առաջինը Հայաստանի օպտիմալ անտառպատվածության ծրագիրն է: