ՊԵԿ-ը 2020-ի ընթացքում տնտեսվարողներին է վերադարձրել շուրջ 138,3 մլրդ դրամ. Ամփոփում

Պետական եկամուտների կոմիտեն 2020 թվականի ընթացքում տնտեսվարողներին է վերադարձրել շուրջ 138,3 մլրդ դրամ: Մասնավորապես`

միասնական հաշվին է մուտքագրվել (հարկ վճարողներին է վերադարձվել) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար` 119,9 մլրդ դրամ գումարի չափով;

վերադարձման է ներկայացվել շահաբաժիններից վճարված եկամտային հարկի փոխհատուցված գումար` 4,4 մլրդ դրամ գումարի չափով;

ակցիզային հարկի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով միասնական հաշվին է մուտքագրվել (վերադարձվել) 678 մլն դրամ;

2020 թ. ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով եկամտային հարկի գումարի վերադարձը կազմել է 13,3 մլրդ դրամ: