Մարտի 1-ի զոհերի հարազատներին 30 մլն ՀՀ դրամ փոխհատուցում կտրվի

Մարտի 1-ի զոհերի հարազատներին 30 մլն ՀՀ դրամ փոխհատուցում կտրվի
Մարտի 1-ի զոհերի հարազատներին 30 մլն ՀՀ դրամ փոխհատուցում կտրվի

Մարտի 1-ի զոհերի հարազատներին 30 մլն ՀՀ դրամ փոխհատուցում կտրվի։ Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը։ Աղբյուրը նշում է , որ կառավարությունում արդեն սահմանել են, թե 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով զոհված քաղաքացիների հարազատները և մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած քաղաքացիները որքան դրամական միջոցներ են ստանալու որպես փոխհատուցում:

«Այսպիսով՝ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին որպես փոխհատուցում կտրվի 30 մլն ՀՀ դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 մլն ՀՀ դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 մլն ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած հանրահավաքների արդյունքում զոհվեց 10 քաղաքացի. երկուսը՝ ոստիկան, ութը՝ ցուցարար: Ընդդիմության բողոքների նպատակը նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելն էր: Տասը տարի շարունակ Մարտի 1-ի զոհերի հարազատներին պետական մակարդակով որևէ աջակցություն չի եղել: Միայն իշխանափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետության անունից ներողություն խնդրեց զոհերի հարազատներից: Հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործը սկսեց տեղից շարժվել»,-տեղեկացնում է Factor.am-ը: