«Ձեր պահվածքով դուք հաջորդ իշխանությունների համար ձեզ նույնպես հայհոյելու հող եք նախապատրաստում». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Հետևելով իշխանական և մերձիշխանական տարբեր տրամաչափի քաղաքական, հասարակական գործիչների արձագանքներին, Անդրանիկ Քոչարյանի «տղամարդկային» խոսքի վերաբերյալ, ապա նրանք բոլորը կամ անվերապահորեն են պաշտպանում իրենց թիմակցին( ի դեպ, դա «ավելի ազնիվ է»), կամ քողարկված (բա որ ձեր ժամանակ, բա Շմայսը, բա…):

Տիկնայք և պարոնայք, եթե նախորդներից ոմանք իրենց այդպիսի արտահայտություններ են թույլ տվել և թիմակիցների կողմից չեն քննադատվել, ուստի՞… Այդ դեպքում դուք ինչո՞վ եք նրանցից տարբերվում։ Եվ վերջապես, ինչպես նախկինների իշխանությունը հավերժ չէր, այնպես էլ չկարծեք, թե դուք եք հավերժ։ Ձեր պահվածքով դուք հող եք նախապատրաստում հաջորդ իշխանությունների համար ձեզ նույնպես հայհոյելու, նվաստացնելու»: