Արմավիրի քաղաքացին Գինեսի ռեկորդ է սահմանել

Արմավիրցի Սևակ Շուշանյանը այսօր Գինեսի ռեկորդ է սահմանել: Այդ մասին տեղեկացրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը։

Նրա ներկայացմամբ, Սևակը մեկ րոպեում իրակացրել է առանց գնդակի՝ գետնին ընկնելու 149 հպում՝ ռեկորդով նախատեսած 130 հպման փոխարեն և անընդհատ հպումով անցել 1200 մետր ճանապարհ՝ նախկին ռեկորդը գերազանցելով 200 մետրով:

«Շնորհավորում եմ բոլորիս մեր համաքաղաքացու աննախադեպ հաջողության համար», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Արմավիրի քաղաքապետը:

Արմավիրցի Սևակ Շուշանյանը այսօր Գինեսի ռեկորդ սահմանեց:Սևակը մեկ րոպեում իրակացրել է առանց գնդակի գետնին ընկնելու 149…

Posted by Davit Khudatyan / Դավիթ Խուդաթյան on Saturday, September 26, 2020