5 մագնիտուդով երկրաշարժ է արձանագրվել Թուրքիայի հարավ-արևմուտքում

Թուրքիայի հարավարևմտյան Մուղլա նահանգում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին, հղում անելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման վարչության  կայքին, տեղեկացնում է factor.am-ը: Ըստ աղբյուրի, տորգետնյա ցնցումները գրանցվել են Էգեյան ծովում`7.61 կմ խորության վրա: