«Հրապարակ». Ծառուկյանի «հայրական» ապտակից հետո Հմայակը գրել է

«Հրապարակ». Ծառուկյանի «հայրական» ապտակից հետո Հմայակը գրել է
«Հրապարակ». Ծառուկյանի «հայրական» ապտակից հետո Հմայակը գրել է

«Երեկ ԲՀԿ-ն վերջնական «մաքրել»- պատրաստել է իր ցուցակը և այսօր կամ վաղը կներկայացնի ԿԸՀ: Երեք օր շարունակ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ էր ունենում թե՛ ցուցակում մնացողների, թե՛ դուրս եկողների հետ: «Ըմբոստներից» ցուցակում չկա միայն Հմայակ Հովհաննիսյանը. Ծառուկյանը նրա հետ հանդիպել է երկուշաբթի օրը, «բացատրել», թե որտեղ են «ձմեռում ԲՀԿ խեցգետինները», որից հետո Հմայակը շատ տխուր հեռացել է Ծառուկյանի աշխատասենյակից»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.

«Չար լեզուներն ասում են՝ նա հրաժարվել է դիմում գրել, սակայն Ծառուկյանի «հայրական» ապտակից հետո գրել է: Ինչ վերաբերում է մյուս «ըմբոստներին»՝ կոալիցիային դեմ արտահայտվածներին, ապա Վահե Հովհաննիսյանն ինքնաբացարկի դիմում գրել է, սակայն ապագա պատգամավորների ցանկի մեջ է. ասում են՝ առայժմ: Իսկ Գուրգեն Արսենյանն ու Վարդան Օսկանյանը դիմումներ չեն գրել:

Էլի ասում են՝ առայժմ: Դիմում գրածներից Ռուբեն Գևորգյանին Ծառուկյանը կանչել և ասել է, որ նա մանդատ ստանալու է: Մանդատ չի ստանա Թամարա Պողոսյանը. կստանան Էլինար Վարդանյանը, Վահան Բաբայանը, Տիգրան Ուրիխանյանը, նաև Արագած Ախոյանը»:

© Medialab.am