ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր Ֆեյսբուքի էջում գրել է.
«Երկրում այս պահին կա սեզոնին բնորոշ սուր-շնչական վարակներով հիվանդացություն, որոնցից մի մասը պայմանավորված է գրիպի վիրուսի տարբեր ենթատեսակներով։
Սեզոնային գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է, ինչպես նաև ՍՇՎ-ներով մարդկանց հետ կոնտակտի բացակայությունը, անձնական հիգիենայի պահպանումը»։