Մոսկվայից դեպի Երևան նոր չարտերային չվերթը կկայանա օգոստոսի 27-ին

Մոսկվա-Երևան – Օգոստոսի 27-ին (ժամը՝ 12։00), «Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն

Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N94 տոմսարկղից: Տոմսարկղերի աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն։

Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի։ Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերությանը։

Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին։

Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։