Կանանց ռեսուրսային կենտրոնը տեղեկացնում է․
Արտակարգ դրության այս օրերին, շատ զանգեր ենք ունենում կանանց աշխատանքային իրավունքների ոտնահարումների, վերարտադրողական իրավունքների ոտնահարումների և սոցիալական աջակցություն ստանալու հնարավոր ձևերի վերաբերյալ:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու կանանց կարիքներն այս օրերին՝ տեղեկացնում ենք, որ մենք տրամադրում ենք իրավաբանական ԱՆՎՃԱՐ խորհրդատվություն կանանց համար:
Իրավաբանական խորհրդատվություն կարող եք ստանալ զանգահարելով 093 94 88 86 հեռախոսահամարին, որը հասանելի է նաև Viber-ում:
Ծառայությունը տրամադրվում է «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում Հայաստանում գենդերային բռնության դեմ» (2020-2022 թթ․) ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ։