ՀՀԿ-ական պատգամավորները տապալեցին «գազային» պայմանագրի քվեարկությունը

ՀՀԿ-ական պատգամավորները տապալեցին «գազային» պայմանագրի քվեարկությունը
ՀՀԿ-ական պատգամավորները տապալեցին «գազային» պայմանագրի քվեարկությունը

Ժամը 18:00-ին խորհրդարանում պետք է քվեարկության դրվեր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը: Պատճառն այն էր, որ ՀՀԿ-ական պատգամավորներին չկարողացան բերման ենթարկել՝ քվեարկությունը կազմակերպելու համար: Հետաքրքիր է, որ օլիգարխ պատգամավորները` Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը եկել էին, հետո ստիպված եղան հեռանալ: Ընդդիմադիր պատգամավորները հիմնականում ներկա էին: Մոտ տաս րոպե Հովիկ Աբրահամյանը կոչ արեց պատգամավորներին ներկայանալ դահլիճ: Տեսնելով, որ ՀՀԿ-ականները չեն գալիս՝ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց համաձայնագիրը քվեարկության դնել վաղը՝ ժամը 12:00-ին: Երբ դահլիճում դժգոհողներ եղան, ԱԺ նախագահը ասաց. «Իմ լիազորությունները մի ստանձնեք»: © 2013 Առավոտ