«Սերժ Սարգսյանին հանդիպեք դու՛ք». Նիկոլ Փաշինյանը պատասխանել է

«Սերժ Սարգսյանին հանդիպեք դու՛ք». Նիկոլ Փաշինյանը պատասխանել է
«Սերժ Սարգսյանին հանդիպեք դու՛ք». Նիկոլ Փաշինյանը պատասխանել է

Նիկոլ  Փաշինյանն անդրադարձել է երկու օր շարունակ համացանցով պտտվող այն լուրերին, թե իբր հանդիպում է նախատեսվում նրա եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Նիկոլ Փաշինյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: 

««Սերժիկ հեռացիր» գոչելով 2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի ճանապարհը մաքրածները, 2008-ին Սերժի հետ Երեւանում տասը Քաղաքացի սպանածների հետ լուր են հորինել Սերժ Սարգսյանի հետ իմ հանդիպելու հնարավորության մասին:

Սերժ Սարգսյանի հետ հանդիպեք դու՛ք, Ամանորին պարտաճանաչ նրա տուն այցելողներ, նրան նվերներ եւ ընծաներ մատուցողներ, առանց նրա կենացի հաց չուտողներ, օդանավակայանում նրան դիմավորող-ճանապարհողներ, ինքնակոչ այդ մարդասպանին «Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյան» տիտղոսով պատվողներ, եւ ի վերջո՝ նրա հետ Հայաստանը ավերակի վերածելու ճանապարհը՝ որպես ղեկավար եւ որպես ենթակա անցածներ»:

© Medialab.am