Ադրբեջանի ՊՆ-ում կիբերանվտանգության կենտրոն է բացվել. Factor

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների ևկիբերանվտանգության գլխավոր վարչության կիբերանվտանգության օպերատիվ կենտրոնիբացման մասին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 «Կենտրոնը հագեցած է ավտոմատ կառավարման ժամանակակից համակարգերով։Նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած կենտրոնը կապահովիկիբերանվտանգությունը՝ Ադրբեջանի Զինված ուժերի տեղեկատվական ևհեռահաղորդակցության տեխնոլոգիական տարածքի շարունակական մոնիթորինգի ևվերահսկողության միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Բացման արարողությանը մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարԶաքիր Հասանովը։ 

Կենտրոնն իրականացնելու է տեղեկատվական, հեռահաղորդակցության տեխնոլոգիաներիև հրամանատարության ու կառավարման համակարգերի կանոնավոր մոնիթորինգ, կառավարում, սպառնալիքների ժամանակին հայտնաբերում, թվային հետաքննություն, էլեկտրոնային անվտանգության ստուգումներ և այլ աշխատանքներ: 

Հավելենք, որ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևիգլխավորած պատվիրակությունը մի քանի օր առաջ Իսրայելում էր։ Այցի ընթացքումհամաձայնագիր է ստորագրվել Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտինախարարությանն առընթեր Էլեկտրոնային անվտանգության ծառայության և իսրայելականհանրահայտ Technion համալսարանի միջև, որը նախատեսում է Ադրբեջանիկիբերանվտանգության կենտրոնի ստեղծում, որը գործունեությունը սկսելու է առաջիկա 3 տարիների ընթացքում, պատրաստելու է ավելի քան 1000 մասնագետի։ 

Այս մասին տեղեկացնում է factor.am-ը