Սերբիայում ձերբակալվել է Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությանը:
Տեղեկության համաձայն` Սերբիայում, Չերնոգորիայում և Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը մեղադրվում է բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափի գումարի վատնման և այլ իրավախախտումների մեջ: