Ռումբի ահազանգ Տաշիրում. տարահանվել են ոստիկանության աշխատակիցները

Օգոստոսի 30-ին՝ ժամը 17։15-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ոստիկանության Տաշիրի բաժնի հետնամասում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները տարհանել են ոստիկանության աշխատակիցներին և սահմանազատել տարածքը: