Արսեն Թորոսյանը այցելել է Վարդենիսի և Մարտունու բժշկական կենտրոններ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է Վարդենիսի և Մարտունու բժշկական կենտրոններ, ծանոթացել վիրավորների բուժման կազմակերպման գործընթացին:

Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է բժշկական կենտրոնների անհրաժեշտ կարիքներով և հավաստիացել, որ թե՛ բուժանձնակազմը, և թե՛ բուժօգնության կազմակերպման հարցերը մատուցվում են բարձր որակով:

Այդ մասին տեղեկացնում են ԱՆ լրատվական ծառայությունից։