Վթար Արշակունյաց պողոտայում. 1 զոհ, 1 վիրավոր

Դեկտեմբերի 19-ին, ժամը 21.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Կիա» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «Միցուբիշին» բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի. «Միցուբիշիի» 35-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորուհին Լուիզա Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորուհին մահացել է:

Կատարվում է քննություն։

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։