Քաղաքացիները էլ. հարթակում կարող են հաշվել, թե որքան կդառնա իրենց գույքահարկը

Կադաստրի պետական կոմիտեն իր Էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում անշարժ գույքի հարկը հաշվելու հնարավորություն է ստեղծել:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ հաշվիչի միջոցով քաղաքացին, հավաքելով վկայականի համարը կամ կադաստրային ծածկագիրը, կիմանա, թե 2021 թվականից որքան է դառնալու  իր գույքի հարկը: