Արման Բաբաջանյանն ու իր կուսակիցները կհանդիպեն ԱԳ նախարարի հետ

Վաղը՝ հունվարի 10-ին, ժամը 12:00-ին «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի մի քանի անդամների հետ հանդիպելու եմ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Նա նաև նշել է, որ հանդիպման ավարտից հետո ԱԳ նախարարության շենքի առջև պատրաստ կլինեն պատասխանել լրատվամիջոցների հարցերին:

Նշենք, որ ԱԳ նախարարը այսօր հանդիպել է նաև Վազգեն Մանուկյանի և ընդդիմության այլ ներկայացուցիչների հետ։