ԵՄ-Հայաստան համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ Լիտվայի ԱԳՆ-ի «Պահապան հրեշտակը» ծածկվել է հայկական եռագույնով

ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու կապակցությամբ, Լիտվայի արտգործնախարարության «Պահապան հրեշտակը» ծածկվել է Հայաստանի դրոշով։

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանին կարող է բերել ժողովրդավարության և օրենքի գերակայության բարձր չափանիշեր, բնապահպանության և բիզնեսի համար լայն հնարավորություններ: Սա տոնելու առիթ է Լիտվայի համար, քանի որ մենք ավելի ուժեղ ենք միասին»,- համաձայնագիրն իրավական ուժ ստանալու կապակցությամբ շնորհավորական ուղերձում թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Լիտվայի փոխարտգործնախարար Առնոլդաս Պրանկևիչուսը: