«Տնտեսական ազատության ինդեքս»-ով Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը

Հեղինակ MediaLab

Heritage Foundation-ի հրապարակած «Տնտեսական ազատության ինդեքս»-ով Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը 13 կետով՝ 180 երկրների շարքում զբաղեցնելով 34-րդ հորիզոնականը, «համեմատաբար ազատ» տնտեսություն ունեցող երկրից դառնալով «հիմնականում ազատ», տեղեկացնում են կառավարությունից։

Հայաստանն այս ցուցանիշով առաջատար է ԵԱՏՄ երկրների շարքում, բացի այդ երկրի ընդհանուր միավորը գերազանցում է տարածաշրջանային և համաշխարհային միջին ցուցանիշները։