Սերժ Սարգսյանը հետևել է շախմատի Հայաստանի առաջնությունների ընթացքին

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, որտեղ ս.թ. հունվարի 12-ից մեկնարկել են Հայաստանի տղամարդկանց 80-րդ և կանանց 75-րդ հոբելյանական առաջնությունները:

Սերժ Սարգսյանը հետևել է առաջնությունների  ընթացքին, որոնք կեզրափակվեն հունվարի 20-ին: Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնություններն անցկացվում են շրջանային մրցակարգով՝ 9 խաղափուլերով: 

Տղամարդկանց մրցաշարի 10 մասնակիցներից 9 գրոսմայստերներ են։Կանանց մրցաշարին ևս մասնակցում է 10 շախմատիստուհի, այդ թվում՝ 2 գրոսմայստեր, 2 միջազգային վարպետ և ՖԻԴԵ-ի 2 վարպետ։

Հայաստանի չեմպիոնները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմեր:

Այս մասին տեղեկացնում է Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքէջը։