«Աբովյան» ՔԿՀ-ից փախուստի փորձ է կանխվել

«Աբովյան» ՔԿՀ-ից փախուստի փորձ է կանխվել
«Աբովյան» ՔԿՀ-ից փախուստի փորձ է կանխվել
Հեղինակ MediaLab

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց պահելու վայրի խցերից մեկում սեպտեմբերի 27-ին իրականացված խուզարկությամբ պարզվել է, որ կալանավորված անձ Ի. Հ.-ն փախուստ կատարելու նպատակով մկրատի գործադրմամբ մոտ մեկ ամիս շարունակ քանդել է խցի պատուհանին հարակից պատի քարն ամրացնող բետոնե շերտը՝ թուլացնելով ճաղավանդակը, սակայն իր կամքից անկախ համգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ օրենսգրքի 34-355 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում փախուստի մեկ փորձ ևս կանխվել էր օգոստոսի 26-ին։ Փաստի առթիվ նախապատրաստված նյութերով սեպտեմբերի 13-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է։