Արդարադատության նախարարի ցնցող պատմությունը

Արդարադատության նախարարի ցնցող պատմությունը
Արդարադատության նախարարի ցնցող պատմությունը

“Բամբասանքներին չեմ պատասխանում”,- խորհրդարանում լրագրողներին ասաց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն մեղադրանքներին, թե Հովհաննես Մանուկյանը քաղբանտարկյալների դեմ գործեր սարքելով է զբաղվել և դատական համակարգում կոռուպցիոն բուրգի գլուխն է եղել:

“Բամբասանք է, որևէ փաստ հնչե՞ց, թող փաստերով խոսեն”,- ասաց նախարարը:

Հովհաննես Մանուկյանը միաժամանակ ասաց, որ չի թաքցնում՝ ունեցվածք ունի:

Հարցին, թե որտեղի՞ց իր ունեցվածքը նա պատասխանեց. “Իսկ ինչի՞ պիտի չունենամ ես ունեցվածք: Ես 43 տարեկան մարդ եմ, որն ունի բարձրագույն կրթություն, վատ մասնագետ չի եղել, աշխատել է բազում ոլորտներում՝ պառլամենտում եմ աշխատել, գործադիրում եմ աշխատել, դատական համակարգում եմ աշխատել, դիվանագետ եմ եղել: Ես որ խորանամ՝ պիտի սկսեմ իմ թիֆլիսահայ տատիկի արմատներից, հետո պիտի գնամ Մուշից գաղթած իմ պապի արմատներին, որոնք բավակն մեծահարուստ են եղել Արևմտյան Հայաստանում և գաղթելուց հետո այստեղ վատ չեն ապրել: Բնականաբար, այդ ժառանգությունն իմ հորը, այնուհետև ինձ պիտի հասներ”: Կարդալ ավելին