Վարչական դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Քրեակատարողական ծառայության․ Փաստինֆո

Second President Robert Kocharyan’s case was examined at the Court of Appeals

Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռաֆիկ Խանդանյանի, վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Քրեակատարողական ծառայության: Այս մասին տեղեկացնում է Փաստինֆոն։

Նախնական դատական նիստ է նշանակվել մայիսի 13-ին՝ ժամը 15:00-ին:

Նշենք, որ Վարչական դատարանը երկու անգամ վերադարձրել է հայցադիմումը՝ շտկումների: Ներկայացված հայցով Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը պահանջում է դադարեցնել Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ պահելը մինչև կորոնավիրուսով պայմանավորված համավարակի տարածման վտանգի ամբողջական վերացումը առնվազն մինչև ՀՀ բոլոր քաղաքացիների նկատմամբ կիրառված տեղաշարժի սահմանափակման դադարեցումը: 

Մանրամասները՝ այստեղ