ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Սիրելի լրագրող գործընկերներ, որոշ կայքերում (լրատվամիջոց չեմ անվանի) լուր հրապարակվեց իբրեւ թե ինձ մոտ հաստատվել է կորոնավիրուս, լուրը սխալ է, իմ եւ դստերս թեստը ԲԱՑԱՍԱԿԱՆ Է։
Ցավոք, ծնողներիս մոտ է հաստատվել վիրուսի թեստը (առանձին են ապրում, շփվել ենք խստորեն պահպանելով բոլոր կանոնները), հայրս, քանի որ ունի խրոնիկ հիվանդություններ` հոսպիտալացված է,
մայրս` թոքաբորբ ունի, բայց դեռ տնային բուժում է ստանում։ Խնդրում եմ, գոնե այս թեմայով ապատեղեկատվություն մի տարածեք, սա շահարկման նյութ չէ»: