Հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտում կմեկնարկի ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը

Հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտում կմեկնարկի ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը
Հոկտեմբերի 27-ին Ստեփանակերտում կմեկնարկի ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը

Առաջիկա երկուշաբթի` հոկտեմբերի 27-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում կմեկնարկի այս տարվա ամռանը ԼՂՀ Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ԼՂՀ դատական դեպարտամենտից, մեղադրական եզրակացությամբ՝ Ադրբեջանի քաղաքացի Շահբազ Ջալալ օղլի Գուլիևին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի […]

Առաջիկա երկուշաբթի` հոկտեմբերի 27-ին, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում կմեկնարկի այս տարվա ամռանը ԼՂՀ Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ԼՂՀ դատական դեպարտամենտից, մեղադրական եզրակացությամբ՝ Ադրբեջանի քաղաքացի Շահբազ Ջալալ օղլի Գուլիևին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով, 316-րդ հոդվածով, 245-րդ հոդվածի 3-րդ մասով, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Այսինքն` ադրբեջանցի դիվերսանտը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից, բռնություն գործադրելով ԼՂՀ պետական սահմանը հատելու, լրտեսության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք փոխադրելու կամ կրելու, մարդուն առևանգելու և գողություն կատարելու մեջ:

Իսկ նրա հանցակից ընկերոջը` Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովին, այս մեղադրանքներից բացի մեղադրանք է առաջադրվել նաև ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 14-րդ կետերով և 344-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` սպանությունը` զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ առնելով և քաղաքացու անձնագիրը, կամ նույնականացման քարտը, կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը:

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում: