«Սա անտարբերության մասին է խոսում»․ Նազելի Բաղդասարյանը՝ Գյումրիում բռնության դեպքի մասին. Տեսանյութ. Factor.am

Ազգային ժողովի այսօրվա նիստում Գյումրիում մարտի 5-ին տեղի ունեցած ընտանեկան բռնության դեպքին անդրադարձավ նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Նախօրեին, հիշեցնենք, 35-ամյա կինն ու նրա 13-ամյա դուստրը ծեծի են ենթարկվել, ինչի հետևանքով կինը մահացել է, իսկ երեխան գտնվում է հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում։

«Դեպքը տեղի է ունեցել ցերեկային ժամին, բնակելի թաղամասում, հասարակության անտարբերության ներքո։ Տարբեր լրատվամիջոցներում հարևանները նշել են, որ ընտանիքի անդամները պարբերաբար եղել են կապտուկներով։ Սա հասարակության անտարբերության մասին է խոսում»,- մասնավորապես նշեց պատգամավորը՝ կոչ անելով ավելի սթափ նայել խնդրին ու ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ իրավական դաշտում։