Դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով հիվանդանոցային բուժօգնության համար դիմած պացիենտների ընդունումը. ԱՆ

Դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով հիվանդանոցային բուժօգնության համար դիմած պացիենտների ընդունումը: Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը:

Նշվում է, որ կիրականացվեն բացառապես վերակենդանացման միջոցառումներ կամ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող պացիենտների ընդունում: Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն ստացող պացիենտների առողջական վիճակը գնահատելուց հետո կապահովվի վերջիններիս դուրսգրումը։

ԱՆ-ն լիահույս է, որ մեր հայրենակիցները կհետաձգեն իրենց պլանային այցելությունները մինչև ռազմական դրության ավարտը: