Սպասվում են ձյան առատ տեղումներ. Սուրենյան

Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ կենտրոնին հղում կատարելով և հավելոլվ, որ ձյան առատ տեղումներին զուգահեռ, առանձին հատվածներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։