ՎՏԲ Հայաստան բանկի հանրային կապերի նախկին պատասխանատու Դիանա Աղաբեկյանը հայտարարել է բանկում վատ վերաբերմունքի պատճառով աշխատանքից ազատվելու մասին։
«Ամենավատն այն է, որ գործատուն չի գնահատում քո պրոֆեսիոնալիզմը, չի լսում, ընդունում աշխատակցի կարծիքը, չի վստահում նրա գիտելիքներին։ Էլ չեմ ասում մարդկային վերաբերմունքի մասին, որը իսպառ բացակայել է։ Ես մի քանի անգամ խնդրել եմ աշխատել տնից, հեռավար, քանզի վախեցել եմ վարակվել ու վարակել հարազատներիս, սակայն նրանք բացասական պատասխան են տվել։
Վերջին կաթիլը բանկի ղեկավարության պահանջն էր ռուսերեն թարգմանել Փաշինյանի մասին նողկալի մեկնաբանությունները նրա գրառումների տակ՝ Մոսկվա ուղարկելու համար։
Կարճ ասած՝ «Լավագույն աշխատակից 2019»,-ը ազատվել է աշխատանքից։ Այո, ես զրկվել եմ աշխատանքից, բայց չեմ կորցրել դմեք, արժանապատվությունս», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Դիանան։