Մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները կընդգրկվեն պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոցների ցանկում. նախագիծ

Կառավարությունը հունվարի 22-ի նիստում հավանություն է տվել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծին։ Օրինագծի նպատակն է հստակեցնել այն չափանիշները, որոնց հիման վրա ավտոտրանսպորտային միջոցները ենթակա են Հայաստանի տարածքում պարտադիր ապահովագրման։

Նախագծով առաջարկվում է օրենքի 3-րդ հոդվածում որպես ավտոտրանսպորտային միջոցներ ընդգրկել նաև մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները։ Արդյունքում կկարգավորվի նշված տրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրման գործընթացը Հայաստանում։