Հետախուզվում են ոստիկաններից գումար շորթած խարդախները

Հետախուզվում են ոստիկաններից գումար շորթած խարդախները
Հետախուզվում են ոստիկաններից գումար շորթած խարդախները

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվում է մի հետաքրքիր քրեական գործ, որը վերաբերում է պաշտոնեական առաջխաղացման համար ոստիկանության աշխատակիցներից խարդախությամբ գումար հափշտակելուն:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների` ոմն Արամ Մկրտչյան, նախնական համաձայնության գալով Արթուր Հակոբյանի հետ, ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության մայոր Արթուր Ղալումյանին հավաստիացրել են, թե ՀՀ ոստիկանությունում բարձր պաշտոն զբաղեցնող պաշտոնյային կաշառք տալու միջոցով կարող են նպաստել «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում պաշտոնի նշանակմանը: Ընդ որում Արամ Մկրտչյանը հավաստիցրել է, թե այդ բարձրաստիճան պաշտոնյան Հայկ Ստեփանյանն է, եւ, հանդես գալով որպես վերջինիս վստահելի անձ, Ա.Ղալումյանից պահանջել է 30.000 ԱՄՆ դոլար՝ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակում վաշտի հրամանատարի պաշտոնում նշանակելու համար: Ըստ մեղադրանքի՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2012 թվականի հունիսի 28-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սրճարանում ունեցած հանդիպման ժամանակ: Ա.Մկրտչյանը խոստացել է 2 աշխատանքային շաբաթվա ընթացքում լուծել պաշտոնի նշանակման հարցը, իսկ Ա.Հակոբյանը նույն օրը Ա.Ղալումյանից անձամբ ստացել է 25 հազար, իսկ հաջորդ օրը 5000 ԱՄՆ դոլար ու խաբեությամբ տիրացել են առանձնապես խոշոր չափերի 12.558.900 դրամին համարժեք 30 հազար ԱՄՆ դոլարին:Կարդալ ավելին