«Եկեք ԱԱԾ կողմից բացահայտած այս սրտխառնոց առաջացնող բացահայտումներն օգտագործենք արժեհամակարգ փոխելու, այլ ոչ թե չարախնդալու համար»․ Սմբատ Գոգյան

ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այո, ստորագրել են՝ իրենք իրենց վրա հայհոյանք դնելով։ Ու գիտե՞ք ինչու։ Որովհետև երկար ժամանակ կարիերա անելու ամենահեշտ ու արագ եղանակն է եղել հենց դա։ Նույնը կրթական համակարգում է։ Ամբիոնի վարիչները ոչ միշտ են դասաժամերը բաշխում ըստ արժանիքի։

Որպեսզի ծնողը գնահատականի փոխարեն կրթության բովանդակություն պահանջի պետք է իր աշխատավայրում տեսնի, որ գնահատվում են ոչ թե կապերն ու քծնանքը, այլ գիտելիքն ու աշխատանքային որակները։

Եկեք ԱԱԾ կողմից բացահայտած այս սրտխառնոց առաջացնող բացահայտումներն օգտագործենք արժեհամակարգ փոխելու, այլ ոչ թե չարախնդալու համար»։