Պատգամավորի կարծիքով՝ Մերձավոր Արևելքը Հայաստանի համար ունի անվտանգային նշանակություն

 Մերձավոր Արևելքը Հայաստանի համար ունի կարևոր անվտանգային նշանակություն, և ՀՀ արտգործնախարարի այցը տարածաշրջան, հանդիպումները դրա վառ ապացույցն են:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Մերձավոր Արևելք կատարած այցին, հանդիպումներին և կարևոր քաղաքական ուղերձներին, որոնք հնչում են այդ հանդիպումների շրջանակներում:

«Մերձավոր Արևելքի նշանակությունը հատկապես մեծանում է՝ հաշվի առնելով անվտանգային շահերը: Փաստացի, այս այցով, նաև՝ հետագայում նախատեսված այցերի միջոցով արտգործնախարարությունը գործարկում է, մեկնարկում է Մերձավորարևելյան նոր ռազմավարության գործարկման սկիզբը: Այդ ռազմավարության հիմքում միանշանակ ընկած է ՀՀ պետական ու անվտանգային շահը: Եվ Մերձավոր Արևելքի մեր գործընկերների հետ համատեղ օրակարգերի մշակումը, փոխշահավետ գործընկերության խորացումը կարևոր նշանակություն ունի նաև այս տարածաշրջանում մեր դիրքերի ամրապնդման համար: Հատկապես կարևորում եմ այդ շեշտադրումներն Արցախյան հիմնահարցում հայկական կողմի դիրքորոշումների հստակեցման և ճիշտ ընկալումներ ապահովելու տեսանկյունից»,-ասաց Հայրապետյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։