Ադրբեջանի ՊՆ «տեղեկատվությունը», թե ՊԲ-ի ստորաբաժանումների կրակոցից զոհվել է ադրբեջանցի զինծառայող, կեղծ է․ ԱՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հերթական <<տեղեկատվությունը>>, համաձայն որի , իբր հոկտեմբերի 14-ին ժամը 18:15-ի սահմաններում ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից զոհվել է ադրբեջանի ԶՈՒ զինծառայող , կեղծ է և չի համապատասխանում իրականությանը:

Արցախի հանրապետության արևելյան հատվածում (գ.Նորշեն) նշված ժամանակահատվածում ՊԲ դիրքապահ ուժերի կողմից լսվել են թեժ վիճաբանության ու ծեծկռտուքի ձայներ, որոնց հաջորդել են կրակոցներ:

Ակնկալելով անաչառ հետաքննություն ԱՀ ՊԲ հրամանատարությունը հայտարարում է, որ հետևում է ձեռքբերված պայմանավորվածություններին և խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը:

Այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։