Կապալառու կազմակերպությունները սեփական միջոցներով վերացնում են նախորդ տարիների ասֆալտապատման թերությունները

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրին զուգահեռ, ընթանում են նախորդ տարիներին հիմնանորոգված փողոցներում ի հայտ եկած թերությունների վերացման աշխատանքները: Կապալառու կազմակերպությունների կողմից թերությունների վերացումը, ընդ որում՝ սեփական միջոցներով,  նաև պայմանագրային հնգամյա պարտավորություն է:

Այդուհանդերձ, մայրաքաղաքի փողոցներում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող բոլոր ընկերությունները ծանուցված են հնարավոր թերությունները ժամանակին վերացնելու պահանջի մասին: Ըստ այդմ, աշխատանքներ են ծավալվել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի փողոցում, որը հիմնանորոգվել էր 2012 թվականին <<Սահակյանշին>>ՍՊԸ-ի կողմից: 

Նույն շինարարական կազմակերպությունն էլ վերացրել է թերությունները: Ասֆալտի ծածկույթի վրա հայտնաբերված  մանր ճաքերը գոյացել էին նաև հարակից անսարք դիտահորի պատճառով, որն էլ նստվածք էր առաջացրել`տվյալ հատվածում նպաստելով ճաքերի առաջացմանը: Մինչ ասֆալտի ոչ պիտանի շերտի հեռացումն ու ասֆալտապատումը, շինարարի կողմից նորով է փոխարինվել նաև հին դիտահորը:  

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն