Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Ժնեւում ծրագրված հանդիպումը չի կայանա

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի՝ հոկտեմբերի 29-ին Ժնեւում ծրագրված հանդիպումը չի կայանա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռուսական լրատվամիջոցները որպես նոր հանդիպման օր նշում են հոկտեմբերի 30-ը:

Հանդիպման մասին հայտարարել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 26-ին: