Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Մայրաքաղաքում այսօր երեկոյան ժամերին, հոկտեմբերի 19-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 20-ին, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 19-ին և 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-20-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում են անձրև և ամպրոպ: