Հաղթանակն անկասկած մերն է լինելու. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Սիրելի ՛ հայրենակիցներ,

Այսօր վաղ առավոտյան Արցախի ազատամարտիկների միությունում հանդիպեցի տղաներին: Նրանք մեկն են մեր հարյուրավոր կամավորական այն խմբերից, ովքեր երեկվանից մեկնում են առաջնագիծ հայրենիքի պաշտպաններին թիկունք կանգնելու համար: Սա է մեր ժողովրդի անպարտ լինելու ֆենոմենը: Հաղթանակն անկասկած մերն է լինելու: Փա՛ռք հայ ժողովրդին: Կեցցե՛ մեր ազատ հայրենիքը, որտեղ հազարամյակներ ի վեր պետք է արարեն մեր սերունդները:

Սիրելի ՛ հայրենակիցներԱյսօր վաղ առավոտյան Արցախի ազատամարտիկների միությունում հանդիպեցի տղաներին:Նրանք մեկն են մեր…

Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on Sunday, September 27, 2020