Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել

Այսօր Ազգային ժողովի նիստի վերջում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել նիստում տեղի ունեցածի համար։

«Հարգելի քաղաքացիներ, հայրենակիցներ, ես ուզում եմ հայցել ձեր ներողամտությունը այն տեսարանի համար, որին դուք ականատես եղաք։ Ես ստիպված եղա ներքաշվել այդ «բանավեճի» մեջ, կարծում եմ՝ եզրակացությունները կանեք դուք, այնուամենայնիվ՝ ճիշտ եմ համարում ֆիքսել, որ ես ՀՀ քաղաքացիներից ներողություն եմ խնդրում»,- հայտարարեց Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ այսօր բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Լուսավոր Հայաստանի և Իմ քայլը խմբակցության պատգամավորների միջև հեռակա բանավեճ էր ընթանում, որն ավարտվեց փոխադարձ վիրավորանքներով։