Հայաստանի երգի պետական թատրոնը նոր տնօրեն ունի

Հայաստանի երգի պետական թատրոնը նոր տնօրեն է ընտրվել Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արմեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացրել է Արմեն Սարգսյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ։

«Այսօր մասնակցեցի Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին և ճանչվեցի հաղթող: Պատասխանատվությունը մեծ է, անելիքները` շատ:

Անելու եմ ամեն ինչ, որպեսզի թատրոնում լինի առողջ ստեղծագործական և աշխատանքային մթնոլորտ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտքերով ինձ հետ էին ու անհանգստանում էին, շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր դեռ շնորհավորելու են )))
Բոլորիս ուրախ և լավ օր եմ մաղթում»,-գրել է նա:

Այսօր մասնակցեցի Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին և ճանչվեցի հաղթող:…

Gepostet von Armen Sargsyan am Dienstag, 10. März 2020