Կառավարությունը շարունակում է նույն պատասխանատվությամբ ձեռնարկել հնարավոր բոլոր կանխարգելիչ միջոցառումները․ Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Վերջին օրերին նաև շատ է շահարկվում այն միտքը, թե կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարությունը ողջ պատասխանատվությունը բարդել քաղաքացու վրա: Վստահեցնում եմ, որ նման ձևակերպումները ոչ ավելին են, քան մանիպուլյացիա:

Կառավարությունը շարունակում է նույն պատրաստվածությամբ, պատասխանատվությամբ և ուժերի լարումով աշխատել ու ձեռնարկել հնարավոր բոլոր կանխարգելիչ միջոցառումները: Սակայն այս դեպքում պայքարը բոլորինս է, և այն պահանջում է հանրային լայն համախմբում ու համերաշխություն»:

https://www.facebook.com/tigran.avinyan/videos/1483524408492083/