ՀԱՊԿ-ը պատրաստակամ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից, հայտնել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչը։
ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի ղեկավարության ընդլայնված նիստում կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում տիրող իրավիճակը կարող է լրջորեն ապակայունանալ։