Գևորգ Կոստանյանը խոստացել է ներկայանալ ՀՔԾ

Գևորգ Կոստանյանը խոստացել է ներկայանալ ՀՔԾ
Գևորգ Կոստանյանը խոստացել է ներկայանալ ՀՔԾ

Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը խոստացել է նոյեմբերի սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Խաչատրյանը նաև նշեց՝ որքանով ինքը տեղյակ է՝ Գևորգ Կոստանյանը ներկայում գտնվում է Ռուսաստանում: «Նա խոստացել է եկող ամսվա սկզբին ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն»,- ասաց Խաչատրյանը: