Հաշմանդամություն ունեցող անձանց համար արտոնություններ են սահմանված, բայց բուժհաստությունները ֆիզիկապես անմատչելի են. Նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

«Հաշմանդամություն ունեցող անձանց համար արտոնություններ են սահմանված առողջապահության ոլորտում, բայց բուժհաստությունները ֆիզիկապես անմատչելի են։ Արտոնություններ կան սահմանված բարձրագույն կրթության ոլորտում, բայց դրանք նույնպես անմատչելի են ֆիզիկապես, մասնագետների ներգրավման, տեխնիկական հագեցվածության իմաստով։

Այս դեպքում կառավարության համար արտոնությունն ամենակարճ և հեշտ ճանապարհն է ոչ թե մարդու խնդիրը լուծելու, այլ լուծման պատասխանատվությունը դնելու հենց մադու վրա, թեև ֆինանսական բեռը վերցնելով։ Հենց այս սկզբունքով առաջնորդվելու արդյունքում է, որ այսօր ունենք այն, ինչ ունենք, բացի հավասար հնարավորություններից։ Իսկ այդ հնարավորությունները ստեղծելը ավելի մեծ ինտելեկտուալ, ֆիզիկական, և հաճախ նաև ֆինանսական ներդրում է պահանջում, քան պարզապես թոշակը կամ նպաստը, քան պետպատվերով բուժումը։ Ինչ վերաբերում է ֆինանսական կամ այլ սոցիալական աջակցության ձևերին, ապա դրանք պետք է տրամադրել մարդկանց հենց սոցիալական կարիքի հիմքով, ոչ թե հաշմանդամության»։